top of page
copy_358DBE76-E35A-4BAB-96EB-313A86DD6431.MOV
copy_358DBE76-E35A-4BAB-96EB-313A86DD6431.MOV

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • IMG_9768.JPG

    ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 05/09/2026

    Սեպտեմբերի 5-ին Նկարիչների միությունում տեղի կունենա երեխաների ամփոփիչ ցուցահանդեսը։

    Ցուցահանդեսին կներկայացվեն տարվա ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքները՝ արտացոլելով երեխաների ստեղծագործական առաջընթացը, երևակայությունն ու գեղարվեստական մտածողությունը։

    Միջոցառումը կհամախմբի արվեստասերներին, ծնողներին և հյուրերին՝ մեկ հարկի տակ ներկայացնելով փոքրիկ ստեղծագործողների աշխատանքները և տարվա ստեղծագործական արդյունքները։

IMG_6323.heic

Մեր դպրոցը ստեղծվել է 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ հիմնադիր Աննա Սարգսյան-ի կողմից։
Մեր նպատակն է ստեղծել ստեղծագործական և ջերմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներաշխարհը, զարգացնել երևակայությունը և արտահայտել սեփական մտածողությունն արվեստի միջոցով։

Մեզ համար արվեստը միայն նկարչություն չէ․ այն զգալու, մտածելու և աշխարհը յուրովի տեսնելու հնարավորություն է։
Դասընթացների ընթացքում երեխաները սովորում են ոչ միայն գեղարվեստական հմտություններ, այլ նաև ինքնավստահություն, ուշադրություն, ստեղծագործ մտածողություն և գեղագիտական ճաշակ։

Արվեստանոցում մեծ կարևորություն ենք տալիս անհատական մոտեցմանը, քանի որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է և ունի իր սեփական ստեղծագործական աշխարհը։

ՄԵՐ
ՄԱՍԻՆ

Աննա Սարգսյան

( հիմնադիր և գեղարվեստական ղեկավար )

Մենք համադրում ենք դասական արվեստի հիմքերը ժամանակակից մոտեցումների հետ՝ ստեղծելով ազատ, ոգեշնչող և ստեղծարար մթնոլորտ։

Չնայած մեր գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն հասցրել ենք ունենալ ստեղծագործական կարևոր հաջողություններ։
Մեր սաները մասնակցել են ցուցահանդեսների, արժանացել մրցանակային տեղերի, պատվոգրերի և հատուկ գնահատանքի։
Երեխաների աշխատանքները ներկայացվել են ցուցադրությունների և տպագրվել ստեղծագործական ամսագրերում, ինչը մեծ ոգեշնչում և մոտիվացիա է դարձել նրանց հետագա զարգացման համար։

Մեր առօրյան լի է ցուցահանդեսներով, ստեղծագործական այցերով, բնության գրկում կազմակերպվող նկարներով, մշակութային բացահայտումներով և ջերմ հիշողություններով, որոնք դառնում են երեխաների ստեղծագործական ճանապարհի կարևոր մասը։

D24C053F-76C6-4394-8B54-27ED75006F96.jpg
IMG_7583.heic
IMG_6983.JPG
IMG_8110.heic

ՄԵՐ խՄԲԵՐԸ

Արվեստը՝ յուրաքանչյուր տարիքում

5-8 տարեկանների խումբ

Գունավոր ու ստեղծագործ միջավայր, որտեղ երեխաները բացահայտում են արվեստը խաղերի, նկարելու և ձեռագործ աշխատանքների միջոցով

9-13 տարեկանների խումբ

Ստեղծագործական դասընթացներ, որոնք զարգացնում են նկարչական հմտությունները, երևակայությունն ու ինքնարտահայտումը:

Ակադեմիական խումբ

Նախապատրաստական արվեստի դասընթացներ ընդունելության քննությունների համար՝ ակադեմիական նկարչության և կոմպոզիցիայի խորացված ուսուցմամբ

Մեծահասակների խումբ

Սիրով ստեղծված ստեղծագործ միջավայր մեծահասակների համար, որտեղ կարևոր չէ փորձը․ կարևոր է վայելել արվեստն ու ստեղծելու ընթացքը։

IMG_4582.heic

ՄԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Նախապատրաստական արվեստի դասընթացներ ընդունելության քննությունների համար՝ ակադեմիական նկարչության և կոմպոզիցիայի խորացված ուսուցմամբ:

IMG_6982.JPG
IMG_8684.heic

Կոնտակտներ

Կապվեք մեզ հետ դասերի, ցուցահանդեսների և ստեղծագործական միջոցառումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար

հետադարձ կապ

հասցե

Գարեգին Նժդեհ 27/1 

հեռախոսահամար

 +37494971711

էլ. հասցե

roslineacademy@gmail.com

bottom of page